ԱՄՆ-ում հայց է ներկայացուել ընդդէմ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի<br /> Քլինթոնի<br />


ԱՄՆ-ում հայց է ներկայացուել ընդդէմ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի
Քլինթոնի

  • 30-01-2009 15:47:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 30 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ում հայց է ներկայացուել դատարան ընդդէմ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի: Հայցատուները` պետդեպարտամենտի աշխատակից Դեյվիդ Ռոուդարմելը եւ Judicial Watch իրաւապաշտպանական կազմակերպութիւնը, որ ներկայացնում է նրա շահերը, պահանջում են ոչ սահմանադրական ճանաչել Քլինթոնի նշանակումը ԱՄՆ-ի բարձրագոյն դիւանագիտական պաշտօնում: Հազիւ թէ դա կարող է խանգարել Քլինթոնին մնալու պետդեպարտամենտի ղեկավար, սակայն այդ գործը ակներեւաբար չի աւելացնի նրա ժողովրդականությունը, քանի որ հայցը սահմանադրական հիմքեր ունի: Խնդրի էութիւնն այն է, որ մինչեւ իր նշանակումը Քլինթոնը սենատոր է եղել: Մինչդեռ, ըստ Սահմանադրութեան, ոչ մի օրէնսդիր «չի կարող Միացեալ Նահանգներին ի ծառայութիւն որեւէ քաղաքացիական պաշտօնում նշանակուել այն ժամանակաընթացքում, որի համար նա ընտրուել է, եթէ... դրա հետ կապուած ռոճիկը մեծացուել է նշուած ժամանակամիջոցում»: Կոնգրեսի վերին պալատում Քլինթոնի աշխատանքի ժամանակ, հայցադիմումի համաձայն, կաբինետի անդամների դրոյքները երեք անգամ բարձրացուել են:
  -   Միջազգային