Ռեկորդային թւով ինքնասպանութիւններ են գրանցուել ԱՄՆ-ի<br /> բանակում<br />


Ռեկորդային թւով ինքնասպանութիւններ են գրանցուել ԱՄՆ-ի
բանակում

  • 29-01-2009 15:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունվարի 29-ին կհրապարակուի ԱՄՆ-ի բանակի հաշուէտւութիւնը, համաձայն որի ինքնասպանութիւնների թիւը զինծառայողների շրջանում անցած տարի հասել է առաւելագոյնի վերջին 28 տարիների ընթացքում: Ըստ CNN-ի տուեալների, այսօր պաշտօնապէս կյայտարարուի Ազգային գուարդիայում աշխատող եւ պահեստազօրում գտնուող իսկական զինուորական ծառայութեան զինվորների ինքնասպանութեան 128 հաստատուած դէպքերի մասին: Հետաքննութեան մէջ է եւս 15 այդպիսի դէպք: Ինքնասպանութիւնների հիմնական պատճառները, ամերիկեան բանակի ներկայացուցիչների կարծիքով, ֆինանսական դժվարութիւններն են, ինչպէս նաեւ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ փոխհարաբերությունների խնդիրները:
  -   Միջազգային