Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային պատասխան հանդիպումը տեղի
կունենայ Աբդուլլահ Գիւլի ծննդավայրում
26-01-2009 21:00:00 | |
ԱՆԿԱՐԱ, 26 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստան-Թուրքիա
ֆուտբոլային պատասխան հանդիպումը տեղի կունենայ Թուրքիայի նախագահ
Աբդուլլահ Գիւլի ծննդավայր Կեսարիայում: Նման որոշում է կայացրել
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան:
Հանդիպումը տեղի է ունենալու 2009 թուականի հոկտեմբերի 14-ին
Կեսարիայի «Քադիր Հաս» մարզադաշտում, որի շինարարական աշխատանքները
նախատեսւում է աւարտին հասցնել մինչեւ ընթացիկ տարուայ ապրիլի 1-ը:
Յիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլը իր հայ
գործընկերոջը` Սերժ Սարգսեանին, հրաւիրել է միասին դիտելու այդ
ֆուտբոլային հանդիպումը: