Վիկտոր Ենգիբարեանն ընդգրկուել է Եւրոմիութեան արտաքին յարաբերութիւնների ամսագրի խմբագրական խորհրդի կազմում


Վիկտոր Ենգիբարեանն ընդգրկուել է Եւրոմիութեան արտաքին յարաբերութիւնների ամսագրի խմբագրական խորհրդի կազմում

  • 12-04-2011 15:31:08   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստանում Եւրոպական շարժման նախագահ, ԲՀԿ նախագահի խորհրդական Վիկտոր Ենգիբարեանն ընդգրկուել է Եւրոպական Միութեան արտաքին յարաբերութիւնների էլեկտրօնային ամսագրի խմբագրական խորհրդի կազմում։ Ամսագիրը լոյս է տեսնում եռամսեակային կտրուածքով անգլերէն լեզուով եւ լուսաբանում է Եւրոպական հարեւանութեան քաղաքականութեան, ԵՄ արտաքին հարցերի, անվտանգութեան քաղաքականութեան եւ զարգացման, ինչպէս նաեւ ԵՄ եւ երրորդ երկրների միջեւ յարաբերութիւնների եւ աշխարհում տարածաշրջանային ինտէգրման հարցերը։
  -   Քաղաքական