Հոլանդացի պատգամաւորը կկանգնի դատարանի առջեւ իսլամը նացիզմի<br /> հետ համեմատելու համար<br />


Հոլանդացի պատգամաւորը կկանգնի դատարանի առջեւ իսլամը նացիզմի
հետ համեմատելու համար

  • 22-01-2009 16:50:00   |   |  Միջազգային
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մօտակայ ժամանակները Ամստերդամի Վերաքննիչ դատարանը կսկսի հոլանդացի խորհրդարանական Գիիրտ Վիլդերսի գործի քննութիւնը, որը իսլամը համեմատել էր նացիզմի հետ: Նա մեղադրւում է կրոնական ատելութիւն բորբօքելու եւ մուսուլմանների խտրականութեան մէջ, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը: Գիիրտ Վիլդերսը, որը ծայրայեղ աջակողմեան «Ազատութեան կուսակցութեան» առաջնորդն է, կոչ է արել Նիդերլանդների տարածքում արգելել Ղուրանը: 2008 թ. մարտին քաղաքական գործիչը նկարահանել եւ համացանցում տեղադրել էր 17-րոպէանոց վաւերագրական ֆիլմ, որտեղ մուսուլմանների գլխաւոր սուրբ գրքում շարադրուած գաղափարները անուանում էր ֆաշիստական եւ յայտարարում, որ իսլամը համարում է վտանգաւոր արեւմտյան մշակոյթի համար: ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Պան Գի Մունը ֆիլմը համարել էր «վիրաւորական եւ հակաիսլամիստական»: Դրանից բացի, այդ ժապաւենի բովանդակութիւնը հարուցել էր Պակիստանի, Իրանի, Ինդոնեզիայի եւ Աֆղանստանի բնակիչների վրդովմունքը:
  -   Միջազգային