Լիբիան ԱՄՆ-ին առաջարկել է երկխօսութիւն սկսել Բեն Լադենի<br /> հետ<br />


Լիբիան ԱՄՆ-ին առաջարկել է երկխօսութիւն սկսել Բեն Լադենի
հետ

  • 22-01-2009 16:48:00   |   |  Միջազգային
ՏՐԻՊՈԼԻ, 22 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Լիբիայի առաջնորդ Մուամար Քադդաֆին ԱՄՆ-ի ղեկավարութեանը` նախագահ Բարակ Օբամայի գլխաւորութեամբ, առաջարկել է երկխօսութիւն սկսել «Ալ Ղաիդա» ահաբեկչական ցանցի հիմնադիր Ուսամա բեն Լադենի հետ: Քադդաֆիի կարծիքով, բեն Լադէնը վերջին ժամանակներս Արեւմուտքի հետ բանակցութիւնների պատրաստակամութեան ազդանշաններ է տուել: Դրա հետ կապուած լիբիացի առաջնորդը խորհուրդ է տուել Օբամայի կառավարութեանը ուսումնասիրել նման շփումների գնալու հնարաւորութիւնը:
  -   Միջազգային