Հայաստանի ոստիկանապետին են փոխանցուել ոստիկանների ոչ
իրավաչափ գործողութիւնների մասին փաստող տեսասկավառակներ
19-01-2009 18:00:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 19 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայ ազգային կոնգրեսի
ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան
Արմէն Յարութիւնյանին ուղղած դիմումին կից ներկայացրել է երեք
տեսասկավառակ, որոնք փաստում են ոստիկանութեան աշխատակիցների
կողմից իրականացyող ոչ իրավաչափ գործողութիւնները: Նկատի
ունենալով, որ դիմումում բարձրացուած հարցերի ըստ էութեան լուծումը
ենթակայ է ոստիկանութեան իրաւասութեանը, Ա.Յարութիւնեյանը բողոքում
նշուած փաստերի ստուգման եւ լուծման նպատակով ՀՀ ոստիկանապետի
քննարկմանն է փոխանցել Լ.Զուրաբյանի դիմումը` համապատասխան ընթացք
տալու համար:
Ըստ ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպանի աշխատակազմի
Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից, քննարկման
արդիւնքների մասին պաշտպանը խնդրել է գրաւոր տեղեկացնել ինչպէս
իրեն, այնպէս էլ Լ.Զուրաբյանին: