Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող եւ նորընտիր յանձնախմբերի անդամներին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող եւ նորընտիր յանձնախմբերի անդամներին

  • 13-06-2023 13:25:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Յունիսի 11-ին` Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միաբանական համագումարի գործող եւ նորընտիր կազմակերպիչ յանձնախմբերի անդամներին: 
 
Նորին Սրբութիւնը կատարուած յաջող աշխատանքների համար իր գնահատանքը յայտնեց միաբանական համագումարի գործող յանձնախմբին, որի կազմում ընդգրկուած են Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրէն Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանը, ԳՀՃ Պատմական աստուածաբանութեան ամբիոնի վարիչ Տ․ Անդրէաս վարդապետ Եզեկեանը, Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրէն Տ․ Տիրայր վարդապետ Յակոբեանը, ԱՄՆ Հայոց Արեւմտեան թեմից Տ․ Երեմիայ վարդապետ Աբգարեանը, ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմից Տ․ Առեն աբեղայ Ճեպեճեանը, Իսպանիայում եւ Պորտուգալիայում Արեւմտեան Եւրոպայի Հայրապետական պատուիրակի փոխանորդ Տ․ Շնորհք աբեղայ Սարգսեանը:
 
Հայոց Հովուապետը նաեւ իր հայրական օրհնութիւնը բերեց նոր յանձնախմբի անդամներին`  ԱՄՆ Հայոց Արեւելեան թեմից Տ․ Սիմէոն աբեղայ Օդաբաշեանին, Մայր Աթոռի Արխիւի եւ թանգարանների տնօրէն Տ․ Ասողիկ աբեղայ Կարապետեանին, Տ․ Դերէնիկ աբեղայ Սահակեանին, Վիրահայոց թեմից Տ․ Յակոբ աբեղայ Սահակեանին, Տ․ Աղան աբեղայ Երնջակեանին, Իրաքի հայոց թեմից Տ․ Ղեւոնդ աբեղայ Սաղաթելեանին: Նորին Սրբութիւնը յորդորեց միաբաններին ջանասիրութեամբ ու աննուազ եռանդով ձեռնամուխ լինել յաջորդ միաբանական հաւաքի կազմակերպմանը` նկատի առնելով հայրենիքին, Եկեղեցուն եւ ժողովրդին յուզող արդիական խնդիրները:
 
Միաբանական համագումարը տեղի է ունենում երկու տարին մէկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու տարբեր թեմերում եւ կառոյցներում ծառայող միաբանները (աբեղաներ, վարդապետներ եւ ծայրագոյն վարդապետներ) մէկտեղւում են հայոց հոգեւոր կենտրոնում քննարկելու Հայոց Եկեղեցու առջեւ ծառացած մարտահրաւէրները, դրանց յաղթահարման ուղիներ փնտրելու, փոխանակուելու հոգեւոր ծառայութեան փորձառութեամբ, ինչպէս նաեւ վերանորոգելու իրենց ուխտը:
 
 
  -   Մամլո հաղորդագրություն