2008թ.-ին Երեւանի պոլիկլինիկաներ բնակչութեան<br /> այցելութիւնների թիւը 8,6%-ով աճել է<br />


2008թ.-ին Երեւանի պոլիկլինիկաներ բնակչութեան
այցելութիւնների թիւը 8,6%-ով աճել է

  • 12-01-2009 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Երեւանի պոլիկլինիկաներ բնակչութեան այցելություների թիւը կազմել է 2 մլն 93 հազար, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 8,6%-ով աւելին է: Այս մասին յունվարի 12-ի ասուլիսում յայտնեց Երեւանի քաղաքապետարանի Առողջապահութեան եւ սոցիալական ապահովութեան վարչութեան պետ Արմէն Սողոյանը: Նրա խօսքերով, 2007թ.-ի համեմատ այցելութիւնների թիւը ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապեւտների եւ մանկաբույժների մօտ աճել է 7%-ով, նեղ մասնագէտների մօտ` 10,5%-ով: Նոյն ժամանակահատուածում 14%-ով աճել է լաբորատոր գործիքային հետազօտութիւնների թիւը: Ա.Սողոյանը նշեց նաեւ, որ 2008թ.-ին 151 116 քաղաքացիների տրամադրվել է անվճար դեղորայք, ինչը նախորդ տարուայ համեմատ աւելի է 14,2%-ով: 2008թ.-ին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնուող կլինիկաներում բուժսպասարկում է ստացել 39 911 քաղաքացի, ինչը նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ 25,2%-ով աւելի է: Ա.Սողոյանի խօսքերով, 9%-ով աւելացել են շտապօգնութեան ծառայութեան կանչերը, սակայն 13%-ով նուազել են ինֆեկցիոն հիւանդութիւնների հետ կապուած կանչերի թիւը: Նշուեց նաեւ, որ 2008թ.-ին Երեւանի 10 ծննդատներում ծնուել է 16 994 երեխայ, ինչը նախորդ տարուայ համեմատ 8,9%-ով աւելի է: Ա.Սողոյանը յայտնեց, որ յուլիսի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը անվճար ծննդօգնութեան պետական հաւաստագիր են ստացել 7700 հղի կանայք: Վարչութեան պետը տեղեկացրեց, որ ամբողջութեամբ աւարտուել են Համաշխարհային բանկի միջոցներով Երեւանի Սբ.Գրիգոր Լուսաւորիչ եւ Սբ.Աստուածամայր բժշկական կենտրոնների վերանորոգման աշխատանքները: Գր.Լուսաւորիչ կենտրոնում իրականացուել են 1 մլն 110 հազ. ԱՄՆ դոլարի շինաշխատանքներ, տեղադրուել 1 մլն 632 հազ. դոլարի ժամանակակից բժշկական սարքաւորումներ: Իսկ Սբ.Աստուածամայր բժշկական կենտրոնում կատարուել են 743 հազար դոլարի շինաշխատանքներ, տեղադրուել` 1,9 մլն դոլարի սարքաւորումներ: Անդրադառնալով 2009թ.-ին կատարուէլիք աշխատանքներին, Ա.Սողոյանը յայտնեց, որ այս տարի նախատեսւում է «Շտապ օգնութիւն» ՓԲԸ-ի աւտոպարկը համալրել նոր մեքենաներով, ժամանակակից սարքավորումներով եւ կապի համակարգով: Նշուեց նաեւ, որ այս տարի մեծ ուշադրութիւն է դարձվելու հիմնական մահացութեան պատճառ հանդիսացող սրտանօթային, արեան շրջանառութեան համակարգի, նորագոյացությունների, շնչառական եւ մարսողական հիւանդութիւնների վաղ հայտնաբերմանն ու բուժմանը:
  -   Հասարակութիւն