«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն չի վաճառուի<br />


«Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ն չի վաճառուի

  • 12-01-2009 16:20:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԿԱՊԱՆ, 12 ՅՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի»-ի, գլխաւոր տնօրէն Ռոբերտ Ֆալլետան հերքել է այն տեղեկատուութիւնը, թէ «Dandee Precious Metals»-ի ֆինանսական վիճակը բարուօք չէ ու այն պատրաստւում է վաճառել «Դինո Գոլդ Մայնինգ»-ը: «Որպէս գլխաւոր տնօրէն ես առաջին անգամ եմ լսում այդ մասին: Եթէ այդպիսի բան լիներ, առաջինը ես կիմանաի»,- ասաց նա: Ներկայումս կոմբինատի աշխատակիցների 60%-ը հարկադիր պարապուրդի մէջ է: Հանքանիւթ չի արտահանւում, ֆաբրիկան ու հանքը չեն աշխատում: Ըստ Ռ.Ֆալլետայի, աշխատակիցները զբաղուած են կոմբինատի բարեկարգման աշխատանքներով, մասնակցում դասընթաց-վարժանքների: Նշուեց, որ հարկադիր պարապուրդի ուղարկվածները կաշխատեն փոխարինաբար: Այսինքն, եթէ նոյն մասնագիտութեամբ մի աշխատակից ուղարկուել է մէկ ամիս հարկադիր պարապուրդի, իսկ նրա գործընկերը աշխատում է, ապա յաջորդ ամիս նա է ունենալու հարկադիր պարապուրդ: Ռ.Ֆալլետան դժուարանում է ասել, թէ ինչ կլինի 3 ամիս յետոյ: «Ճշմարտութիւնը այն է, որ ոչ մէկը չի կարող ասել, թէ ինչ է լինելու 2009թ.-ին: Եվ եթէ աշխարհում տնտեսական իրավիճակը չփոխվի, հնարաւոր է, ձեռնարկութեան վերագործարկումը ուշանայ: Բայց մենք այդ ուղղութեամբ ծրագրեր ունենք ու աշխատում ենք»,- յայտարարեց ընկերութեան գլխաւոր տնօրէնը:
  -   Տնտեսութիւն