ԻՏՁՄ 11-րդ Համագումարն ընդունեց 2011-2013թթ. ռազմավարութիւնը եւ 20-ամսեայ գործողութիւնների պլանը


ԻՏՁՄ 11-րդ Համագումարն ընդունեց 2011-2013թթ. ռազմավարութիւնը եւ 20-ամսեայ գործողութիւնների պլանը

  • 11-04-2011 19:33:39   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Ապրիլի 8-ին տեղի ունեցաւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութեան /ԻՏՁՄ/ 11-րդ Համագումարը, որի ընթացքում ընդունուեց ԻՏՁՄ 2011-2013թթ. ռազմավարութիւնը եւ 20-ամսեայ գործողութիւնների պլանը: 2011-2013թթ. ռազմավարութեան թիրախային ուղղութիւններն էն լինելու ոլորտի համախմբումն ու շահերի պաշտպանութիւնը, պետութեան հետ համագործակցութիւնը, բիզնէս միջավայրի բարեփոխումը, երիտասարդ կադրերի ներգրաւումը ՏՏ ոլորտ, կրթութիւնը եւ ասոցիացիայի զարգացումը. ,քանի որ միութիւնը ոլորտի ընկերութիւնները միաւորող ամենախոշոր կառոյցն է, ապա ռազմավարութիւնն էական ազդեցութիւն է ունենալու ՏՏ ոլորտի առաջիկայ 1-3 տարիների զարգացման վրայ: Մենք Հայաստանը տեսնում ենք որպէս զարգացած տեխնոլոգիական երկիր, եւ ռազմավարութեան ամբողջ նպատակն ուղղուած է դրանէ,- համագումարի կարեւորութիւնն ընդգծեց միութեան գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանը: Համագումարի ընթացքում տեղի ունեցաւ նաեւ ԻՏՁՄ վարչութեան անդամների ընտրութիւն: Ըստ արդիւնքների` վարչութեան կազմի մէջ ընդգրկուեցին հետեւեալ կազմակերպութիւնների ղեկավարները` Արմինկոյ, Ձեռնարկութիւնների Ինկուբատոր Հիմնադրամ, Ջիէնսի-ալֆայ, Այքան Քոմունիքեյշնս, Վիւասել-մտս, Նորք տեղեկատվաւերլուծական կենտրոն, Օրանժ Արմէնիայ, Սինոփսիս Արմէնիայ, Յունիքոմփ, Մայքրոսոֆթ: Միջոցառման ընթացքում միութեանը միացան 4 նոր անդամ կազմակերպութիւն. Ինտակտիւ TV, Վիասֆեր Տեխնոպարկ, Ինովասիս եւ Թաուեր Ինթերնեյշնլ Քոնսալթանտս: Այժմ ԻՏՁՄ անդամ էն հանդիսանում 56 կազմակերպութիւններ:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ