Հայաստանը եւ ԱԶԲ-ն հեռանկարային էն համարում ծրագրերի իրականացումը գիւղատնտեսութեան, բարձր տեխնոլոգիաների եւ զբօսաշրջութեան ոլորտներում


Հայաստանը եւ ԱԶԲ-ն հեռանկարային էն համարում ծրագրերի իրականացումը գիւղատնտեսութեան, բարձր տեխնոլոգիաների եւ զբօսաշրջութեան ոլորտներում

  • 11-04-2011 19:16:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ընդունելով ապրիլի 11-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սեաոյու Ճաոյին, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը բարձր է գնահատել բանկի գործունէութիւնը Հայաստանում։ Նա երկկողմ գործակցութեան խորացման համատեքստում կարեւորել բանկի կողմից Հայաստանի տնտեսութեան զարգացմանն ու դիւերսիֆիկացիային ուղղուած ծրագրերի շարունակական իրագործումը: Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար եւ գոհունակութեամբ խօսելով ծաւալուած փոխգործակցութեան մասին` բանկի փոխնախագահը նշել է, որ Ազբ-ն պատրաստակամ է շարունակելու համագործակցութիւնը Հայաստանի հետ: Նա անդրադարձել է բանկի աջակցութեամբ իրականացուող ,հիւսիս-հարաւ ճանապարհային միջանցքէ ներդրումային ծրագրին` որպէս Հայաստանի ենթակառուցուածքների զարգացմանն ուղղուած առանցքային ծրագիր: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել էն գործակցութեան ընդլայնման յետագայ ուղղութիւնները: Մասնաւորապէս, հեռանկարային է համարուել ծրագրերի իրականացումը գիւղատնտեսութեան, բարձր տեխնոլոգիաների եւ զբօսաշրջութեան ոլորտներում: Երկուստէք կարեւորուել է Հայաստանում գործարար համաժողովների կազմակերպումը` օտարերկրեայ ներդրողներին մեր երկրի ներդրումային հնարաւորութիւնները ներկայացնելու համար:
  -   Տնտեսութիւն