Վերջին շրջանում զգալիօրէն ակտիւացել է հայ-բրիտանական քաղաքական երկխօսութիւնը


Վերջին շրջանում զգալիօրէն ակտիւացել է հայ-բրիտանական քաղաքական երկխօսութիւնը

  • 11-04-2011 19:03:37   | Հայաստան  |  Քաղաքական
Ապրիլի 11-ին Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդեանը ընդունեց հանդիպեց Հարաւային Կովկասում Մեծ Բրիտանիայի յատուկ ներկայացուցիչ Բրայեան Ֆոլին (Brian Fall): Հանդիպմանը երկուստէք նշուեց, որ վերջին շրջանում զգալիօրէն ակտիւացել է երկու երկրների միջեւ քաղաքական երկխօսութիւնը, որը նախադրեալներ է ստեղծում յարաբերութիւնների առաւել ամրապնդման համար: Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների իրաւապայմանագրային դաշտի ընդլայնման, առեւտրատնտեսական համագործակցութեան խթանման նպատակով ձեռնարկուելիք քայլերին: Էդուարդ Նալբանդեանն ու Բրայեան Ֆոլը հանգամանալից քննարկեցին մի շարք միջազգային հարցեր, Հարաւային Կովկասի տարածաշրջանային խնդիրները եւ զարգացումները, մասնաւորապէս ղարաբաղեան հիմնախնդրի խաղաղ կարգաւորման ներկայ փուլիը: Այս ենթատեքստում` երկուստէք վերահաստատուեց, որ ղարաբաղեան հիմնախնդիրի խաղաղ լուծումն այլընեւրանք չունի:
  -   Քաղաքական