Իրաքցի գեներալները ձերբակալուել են դավադրության կասկածանքով<br />


Իրաքցի գեներալները ձերբակալուել են դավադրության կասկածանքով

  • 18-12-2008 16:34:00   |   |  Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքում քաղաքական դավադրության կասկածանքով վերջին օրերի ընթացքում ձերբակալուել են երկրի նախարարութիւնների առնուազն 35 բարձրաստիճան պաշտոնեաներ, այդ թւում` գեներալներ: Ձերբակալութիւնների մասին տեղեկատուութիւնը հաստատել են Իրաքի ՆԳՆ, Պետանվտանգութեան, ինչպէս նաեւ երկրի վարչապետի գրասենեակի ներկայացուցիչները: Ձերբակալվածներից ոմանց արդէն մեղադրանք է ներկայացուել` Սադամ Հուսեյնի «Բաաս» կուսակցութեան վերականգնման ուղղութեամբ գաղտնի աշխատելու համար: Ձերբակալուածների թւում չորս գեներալներ են, որոնցից մէկը Ահմեդ Աբու Ռակիֆն է, որ առանցքաիյն պաշտօն էր զբաղեցնում ՆԳՆ-ում: Ձերբակալութեան օպերացիան իրականացրել է հակաահաբեկչական յատուկ ստորաբաժանումը, որը ենթարկվում է անմիջականօրէն վարչապետ Նուրի Քամալ ալ-Մալիքիին: Ընդդիմադիրների կարծիքով, Իրաքի վարչապետը ձերբակալութիւններն օգտագործում է երկրում իր իշխանութեան կոնսոլիդացման համար:
  -   Միջազգային