Գերմանական «Վերդերի» գլխաւոր մարզիչ Տոմաս Շաֆն իր ափսոսանքն է յայտնել Լուի Վան Գալի «Բավարիայի» ղեկից հեռացման պատճառով, յայտնում է Sport1.de-ն:
-Վան Գալը շատ հետաքրքիր եւ արկածախնդիր մարդ է: Նա նոր շունչ էր տուել Բունդեսլիգային եւ նրա հեռացումը շատ ցաւալի է, - յայտարարել է Շաֆը:
Յաւելենք, որ հոլանդացի մարզչի հեռացման դրդապատճառ էր հանդիսացել «Նիւնբերգ» - «Բավարիայ» հանդիպման արդիւնքը, որտեղ հիւրերը չէին կարողացել առաւելութեան հասնել եւ արձանագրուել էր 1-1 հաշիւը: