«Շախտյորն» առաջին անգամ պարտվեց «Դոնբաս Արենայում»


«Շախտյորն» առաջին անգամ պարտվեց «Դոնբաս Արենայում»

  • 11-04-2011 16:21:50   | Հայաստան  |  Սպորտ
 Ուկրաինայի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, սեփական հարկի տակ ընդունեց Կիեի «Օբոլոնին»: Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնից» կրած ջախջախիչ պարտությունից հետո, սպասվում էր, որ «հանքափորներն» ամեն ինչ կանեն իրենց սասանված հեղինակությունը վերականգնելու համար, սակայն Միրչա Լուչեսկուի թիմն իր առաջին պարտությունը կրեց սեփական «Դոնբաս Արենա» մարզադաշտում: «Շախտյորի» գլխավոր մարզիչը հենց առաջին րոպեներից մի շարք առաջատարների էր թողել պահեստայինների նստարանին, որոնց թվում էր նաեւ Հենրիխ Մխիթարյանը: Առաջին խաղակեսում գրանցված գոլազուրկ ոչ-ոքին, ինչպես երեւում է չգոհացրեց Լուչեսկուին, եւ նա արդեն երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտ մտցրեց Սռնային եւ Մխիթարյանին: Վերջիններս բավականին ակտիվ մտան խաղի մեջ, սակայն խաղադաշտում 13 րոպե անցկացնելուց հետո վնասվածքի պատճառով փոխարինվեց «Շախտյորի» ավագ Դարիո Սռնան: Խորվաթ ֆուտբոլիստի վնասվածքը երեւում է բավականին լուրջ է եւ նա այնուամենայնիվ 1-2 շաբաթ խաղից դուրս կլինի: Ինչ վերաբերվում է Հենրիխին, նա վատ հանդիպում չանցկացրեց, եւ նոր սրություն հաղորդեց հանդիպմանը: Սակայն այս խաղում գրոհեց «Շախտյորը», առավելության հասան «Օբոլոնի» ֆուտբոլիստները: 86-րդ րոպեին տուգանայինից աչքի ընկավ Կուչարենկոն: Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Շախտյորը» չկարողացավ արդյունքի հասնել, եւ իր առաջին պարտությունը կրեց սեփական հարկի տակ անցկացրած խաղերում: Խաղն ավարտվեց «Օբոլոնի» 1-0 հաշվով առավելությամբ: Պետք է նաեւ նշել, որ կիեւյան այս համեստ ակումբն առաջին խաղաշրջանում սեփական հարկի տակ, նույն 1-0 հաշվով առավելության էր հասել «Շախտյորի» նկատմամբ: «Շախտեօրն» առաջին անգամ պարտուեց «Դոնբաս Արենայում» Ուկրաինայի առաջնութեան 24-րդ տուրի շրջանակներում երկրի չեմպիոն Դոնեցկի «Շախտեօրը», որտեղ հանդէս է գալիս Հենրիխ Մխիթարեանը, սեփական հարկի տակ ընդունեց Կ'իէի «Օբոլոնին»: Չեմպիոնների Լիգայում «Բարսելոնից» կրած ջախջախիչ պարտութիւնից յետոյ, սպասւում էր, որ «հանքափորներն» ամէն ինչ կանէն իրենց սասանուած հեղինակութիւնը վերականգնելու համար, սակայն Միրչայ Լուչեսկուի թիմն իր առաջին պարտութիւնը կրեց սեփական «Դոնբաս Արենայ» մարզադաշտում: «Շախտեօրի» գլխաւոր մարզիչը հէնց առաջին րոպէներից մի շարք առաջատարների էր թողել պահեստայինների նստարանին, որոնց թւում էր նաեւ Հենրիխ Մխիթարեանը: Առաջին խաղակէսում գրանցուած գոլազուրկ ոչ-ոքին, ինչպէս երեւում է չգոհացրեց Լուչեսկուին, եւ նա արդէն երկրորդ խաղակէսի սկզբնամասում դաշտ մտցրեց Սռնային եւ Մխիթարեանին: Վերջիններս բաւականին ակտիւ մտան խաղի մէջ, սակայն խաղադաշտում 13 րոպէ անցկացնելուց յետոյ վնասուածքի պատճառով փոխարինուեց «Շախտեօրի» աւագ Դարիոյ Սռնան: Խորուաթ ֆուտբոլիստի վնասուածքը երեւում է բաւականին լուրջ է եւ նա այնուամենայնիւ 1-2 շաբաթ խաղից դուրս կը լինի: Ինչ վերաբերւում է Հենրիխին, նա վատ հանդիպում չանցկացրեց, եւ նոր սրութիւն հաղորդեց հանդիպմանը: Սակայն այս խաղում գրոհեց «Շախտեօրը», առաւելութեան հասան «Օբոլոնի» ֆուտբոլիստները: 86-րդ րոպէին տուգանայինից աչքի ընկաւ Կուչարենկոն: Հանդիպման մնացած ժամանակահատուածում «Շախտեօրը» չկարողացաւ արդիւնքի հասնել, եւ իր առաջին պարտութիւնը կրեց սեփական հարկի տակ անցկացրած խաղերում: Խաղն աւարտուեց «Օբոլոնի» 1-0 հաշուով առաւելութեամբ: Պէտք է նաեւ նշել, որ կիեւեան այս համեստ ակումբն առաջին խաղաշրջանում սեփական հարկի տակ, նոյն 1-0 հաշուով առաւելութեան էր հասել «Շախտեօրի» նկատմամբ:
  -   Սպորտ