Իրաքում ահաբեկութեան զոհերի թիւը հասել է 55 մարդու
11-12-2008 20:15:00 | | Միջազգային
ԲԱՂԴԱԴ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքի Քիրքուքի
շրջանում տեղի ունեցած ահաբեկութեան հետեւանքով զոհուել է 55 եւ
տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ է ստացել 120 մարդ: Աւելի
վաղ հաղորդւում էր 45 զոհվածի եւ 93 վիրաւորների մասին:
Ըստ նախնական տուեալների, ահաբեկիչը պայթիւնն իրականացրել է
քաղաքից ոչ հեռու գտնուող քրդական ռեստորանում:
Կատարուածի հանգամանքները, ինչպէս նաեւ զոհվածների եւ
տուժածների թուի մասին տուեալները ճշտւում են: