2009Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ 905,4<br /> ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿԱՄ ՇՈՒՐՋ 3 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐ<br />


2009Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄՈՒՄ ԵՆ 905,4
ՄԼՐԴ ԴՐԱՄ ԿԱՄ ՇՈՒՐՋ 3 ՄԼՐԴ ԱՄՆ ԴՈԼԱՐ

  • 27-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային ժողովը նոյեմբերի 27-ի արտահերթ նիստում 81 «կողմ», 5 «դէմ» եւ 2 «ձեռնպահ» ձայներով ընդունեց 2009թ.-ի պետական բիւջէի մասին օրէնքի նախագիծը: Դէմ էին ԱԺ-ի միակ ընդդիմադիր` «Ժառանգութիւն» խմբակցութեան անդամները, ովքեր, ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց խմբակցութեան ղեկավար Արմէն Մարտիրոսեանը, չեն ընդունում բիւջէի մեթոդաբանությունը: ՀՀ 2009թ.-ի պետական բիւջէի եկամտային մասը կազմում է շուրջ 905,4 մլրդ. դրամ, ծախսերը` 945,4 մլրդ դրամ, դեֆիցիտը` 40 մլրդ դրամ: ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար միջին փոխարժէքի հաշուարկային ցուցանիշը 303,69 է, ՀՀ դրամ/ եվրոյինը` 389,83: 2008թ.-ի պետբիւջէով հաստատուած եկամուտների ցուցանիշի համեմատ 2009թ-ի եկամուտներն աւելացել են 131,5 մլրդ դրամով, իսկ ծախսերը` 123,4 մլրդ դրամով, դեֆիցիտը նուազել է 36 մլրդ դրամով: 2009թ.-ին անուանական Համախառն ներքին արդիւնքը (ՀՆԱ) կանխատեսւում է 4 169,3 մլրդ դրամ կամ 13,651 մլրդ ԱՄՆ դոլար, ՀՆԱ-ի իրական աճը` 9,2%, ՀՆԱ-ի դեֆլեատորը` 4%, գնաճը` 4 +/- 1,5%: Պետական բիւջէի ընդհանուր եկամուտները ՀՆԱ-ի նկատմամբ կազմում են 21,7%, հարկային եկամուտները եւ տուրքերը` 17,4 %, ընդհանուր ծախսերը` 22,7%, դեֆիցիտը` 1%: Ապրանքային հաշուէկշիռը կանխատեսւում է -3 մլրդ ԱՄՆ դոլար: Դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսւում է հիմնականում իրականացնել ներքին աղբիւրների զուտ մուտքերի հաշուին:
  -   Տնտեսութիւն