ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻ ՏՂԱՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ
ԱՆԸՆԴՄԷՋ ՆՈՒԱՃԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ
25-11-2008 19:10:00 | | Սպորտ
ԴՐԵԶԴԷՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 25-ին
Դրեզդէնում անցկացուող շախմատի համաշխարհային 38-րդ օլիմպիադային
վերջին` 11-րդ, փուլում Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 2,5:1,5
հաշւով յաղթեց ուժեղ կարգ ունեցող Չինաստանի ընտրանուն: Յաղթական
միաւորը Հայաստանի հաւաքականի օգտին գրանցեց Տիգրան Լեւոնի
Պետրոսեանը, Լեւոն Արոնեանը, Վլադիմիր Յակոբեանը եւ Գաբրիէլ
Սարգսեանը ոչ ոքի խաղացին մրցակիցների հետ:
Այդպիսով Հայաստանի տղամարդկանց հաւաքականը 11 փուլից
վաստակեց 19 միաւոր, գրաւեց առաջին տեղը` 2-րդ անգամ անընդմէջ
նվաճելով չեմպիոնի կոչումը: