ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ Է ՈՂՋԱՄԻՏ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ<br /> ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ,- ԳՏՆՈՒՄ Է ԱՄՀ-Ի ԿԱՌԱՎԱՐԻՉ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՒՈՒՄ Է ՈՂՋԱՄԻՏ ԴՐԱՄԱՎԱՐԿԱՅԻՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ,- ԳՏՆՈՒՄ Է ԱՄՀ-Ի ԿԱՌԱՎԱՐԻՉ ՓՈԽՏՆՕՐԵՆԸ

  • 21-11-2008 01:15:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ ազգային արժոյթի 15-ամեակին նուիրուած յոբելեանական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւանում է գտնւում Արժոյթի միջազգային հիմնադրամի կառավարիչ փոխտնօրեն Մուրիլո Պորտուգալի գլխաւորած պատուիրակութիւնը, որին նոյեմբերի 21-ին ընդունել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Հանդիպման սկզբում Մ.Պորտուգալը նշել է, որ ՀՀ ազգային արժոյթի յոբելեանը վկայում է մինչ այժմ Հայաստանում իրականացուած դրամավարկային ողջամիտ քաղաքականութեան մասին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հանդիպմանը քննարկուել են համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի հնարաւոր զարգացումները եւ Հայաստանի վրայ դրանց ազդեցութեան մեղմմանն ուղղուած միջոցառումները: ՀՀ վարչապետը ներկայացրել է կառավարութեան մօտեցումները եւ քաղաքականութիւնը, որի հիմքում մակրոտնտեսական ցուցանիշների եւ ֆինանսական հատուածի կայունութեան պահպանումն ու տնտեսական աճը խթանող գործիքների կիրառումն է:
  -   Տնտեսութիւն