«ՄԱՊ»-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՒԱԼՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ<br /> ՏԱՐԵԿԱՆ ԱՃՈՒՄ ԵՆ 20%-ՈՎ, ԻՍԿ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՒԱԼՆԵՐԸ` 50-60%-ՈՎ<br />


«ՄԱՊ»-Ի ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՒԱԼՆԵՐԸ ՏԵՂԱԿԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
ՏԱՐԵԿԱՆ ԱՃՈՒՄ ԵՆ 20%-ՈՎ, ԻՍԿ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՒԱԼՆԵՐԸ` 50-60%-ՈՎ

  • 19-11-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Տարեսկզբից Արմաւիրի «ՄԱՊ» ընկերութիւնն արտադրել է 3,5 մլն շիշ կոնիակ եւ 1 մլն շիշ գինի: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց ընկերութեան գործադիր տնօրէն Մակար Պետրոսեանը, այս տարի «ՄԱՊ»-ի արտադրանքի 80%-ը արտահանուել է մէկ տասնեակից աւելի երկրներ, հիմնականում` Ռուսաստան: Ըստ Մ.Պետրոսեանի, թէեւ «ՄԱՊ»-ի կոնյակները տեղական շուկայում ունեն ամենաբարձր գինը` 3-ից մինչեւ 500 հազար դրամ (մօտ 10-1650 ԱՄՆ դոլար), տարէցտարի ինչպէս տեղական, այնպէս էլ միջազգային շուկայում աճում է իրենց արտադրութեան կոնյակների պահանջարկը: Նա նշեց նաեւ, որ «ՄԱՊ»-ի գինիների եւ կոնյակների իրացման ծաւալները տեղական շուկայում ամէն տարի աւելանում են 20%-ով, իսկ արտահանման ծաւալները` 50-60%-ով: Այս տարի ընկերութիւնը գյուղտնտեսություններից մթերել է 12 հազար տոննա խաղող, ինչը նախորդ տարուայ համեմատ 10%-ով աւելի է: Ներկայումս «ՄԱՊ»-ն արտադրում է 21 անուն գինիներ` այդ թւում «Տիգրանի», «Սափերավի», «Ներկենի», ինչպէս նաեւ 3-40 տարուայ հնեցման 10 անուն կոնյակներ` «Արամէ», «Մաշտոց», «Պարոյր Սեւակ», «Մակար» եւ այլն: Բացի այդ, «ՄԱՊ»-ը զբաղւում է նաեւ պահածոների արտադրութեամբ, որոնք հիմնականում իրացւում են ներքին շուկայում:
  -   Տնտեսութիւն