ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ<br /> ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՎԶԵԲ-Ի ԵՎ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ի ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ<br />


ՀՀ ՏՆՏՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՅԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
ԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՎԶԵԲ-Ի ԵՎ «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-Ի ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄԸ

  • 18-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի նոյեմբերի 18-ի արտահերթ նիստում քննարկուել է Վերակառուցման եւ զարգացման եւրոպական բանկի (ՎԶԵԲ) եւ «Արարատբանկ»-ի համակենտրոնացման վերաբերեալ հարցը: ՎԶԵԲ-ը դիմել էր Յանձնաժողով, յայտնելով, որ պատրաստւում է գնել «Արարատբանկ»-ի նոր թողարկված հասարակ անուանական բաժնետոմսերը, որոնք կազմելու են բանկի կանոնադրական կապիտալի 25 տոկոսը` գումարած մէկ բաժնետոմս: Ներկայացուել է նաեւ ընկերութիւնների համակենտրոնացման յայտարարագիրը: Դիմումի հիման վրայ Յանձնաժողովի կողմից յարուցուած վարչական վարոյթի արդիւնքում Յանձնաժողովը եզրակացրել է, ընկերութիւնների համակենտրոնացումն արգելելու հիմքեր չկան, եւ թույլատրել է համակենտրոնացումը:
  -   Տնտեսութիւն