ՀՀ ԱԺ-Ն ԱՒԱՐՏԵՑ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ<br /> ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ<br />


ՀՀ ԱԺ-Ն ԱՒԱՐՏԵՑ 2009 Թ.-Ի ՊԵՏԲԻՒՋԷԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ
ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՒԼԸ

  • 13-11-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Ազգային Ժողովը նոյեմբերի 13-ի արտահերթ նիստում աւարտեց 2009թ.-ի պետբիւջէի նախագծի քննարկման հերթական փուլը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամեանը յայտարարեց, որ քննարկումը ընդմիջվում է առնուազն 4 օրով, եւ պատգամաւորները, խմբակցութիւնները ու մշտական յանձնաժողովները առաջիկայ 24 ժամուայ ընթացքում պաշտօնապէս պէտք է ներկայացնեն իրենց առաջարկութիւնները ԱԺ-ի աշխատակազմ` դրանք կառավարութեանը փոխանցելու համար: Իր եզրափակիչ ելոյթում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը խորհրդարանին հաւաստիացրեց, որ «բիւջէն իրատեսական է եւ ադեկվատ յաջորդ տարուայ մարտահրավերներին», եւ կառավարութիւնն էլ բաւական հնարաւորութիւններ ունի այն կատարելու համար: Նախարարը նշեց, որ թէեւ համաշխարհային տնտեսութեան համար գալիք տարին հեշտ չի լինելու, սակայն Հայաստանը ձգտում է հնարավորինս պատրաստուած թեւակոխել 2009 թիւ: Մասնաւորապէս, ըստ Տ.Դաւթեանի, բաւականին ցածր է պետբիւջէի նախատեսուած դեֆիցիտը. այն ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 1 տոկոս: Անհրաժեշտութեան դէպքում տեսականորեն կարելի է այն աւելացնել մինչեւ ՀՆԱ-ի 3 տոկոսը, ինչը հնարաւորութիւնը կտայ լրացուցիչ ներգրաւել 80 մլրդ դրամ: Բացի դրանից, բիւջէում նախատեսուած է նաեւ պահուստային ֆոնդ, ԿԲ-ն էլ ունի իր ռեզերվային ֆոնդերը, առկայ են նաեւ միջազգային կազմակերպություններից արտօնեալ վարկեր ստանալու մեծ հնարաւորութիւններ:
  -   Տնտեսութիւն