ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ<br /> ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՆՔԱՅԻՆ ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ
ՁԵՌՆԱՐԿՈՒԹԻՒՆՆԵՐՈՒՄ ԱՌԱՅԺՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ

  • 13-11-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Առաջիկայ երեք ամիսներին Սիւնիքի մարզի Կապան, Քաջարան, եւ Ագարակ քաղաքների լեռնահանքային ձեռնարկութիւնների աշխատակիցներին կրճատումներ չեն սպառնում: Այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ կառավարութեան նիստում յայտարարեց էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը: Յիշեցնենք, որ Սիւնիքի մարզի որոշ ձեռնարկութիւնների աշխատակիցներ յայտարարել են գործադուլ կազմակերպելու մասին եւ բողոքում են ղեկավարութեան կողմից աշխատավարձերի նուազեցման եւ համատարած կրճատումների դէմ: Վարչապետի կարվադրությամբ Ա.Մովսիսեանը աշխատանքի ու սոցիալական հարցերի, էկոնոմիկայի նախարարների հետ նոյեմբերի 10-ին գործուղուել էր Սիւնիք` ստեղծուած իրավիճակին տեղում ծանօթանալու նպատակով: Ա.Մովսիսեանը նշեց, որ միջազգային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցութիւնն է ունեցել հանքարդյունաբերության վրայ, ինի արդիւնքում Քաջարանի, Կապանի եւ Ագարակի կոմբինատները ներկայումս ֆինանսական դժուարութիւններ ունեն: Ըստ նախարարի, նշուած ձեռնարկութիւնների սեփականատէրերի հետ համաձայնութիւն է ձեռք բերուել այն մասին, որ առաջիկայ երեք ամսուայ ընթացքում կրճատումներ չեն լինելու եւ հնարավորինս պահպանվելու է աշխատավարձի չափը: Իսկ երեք ամիս յետոյ դարձեալ կվերլուծեն իրավիճակը եւ նոր որոշում կկայացուի:
  -   Տնտեսութիւն