2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ<br /> ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 0,4%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ`<br /> 43%-ՈՎ<br />


2008 Թ.-Ի ՅՈՒՆՈՒԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՆՈՅՆ ԱՄԻՍՆԵՐԻ
ՀԱՄԵՄԱՏ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՈՒՄՆ ԱՃԵԼ Է 0,4%-ՈՎ, ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ`
43%-ՈՎ

  • 12-11-2008 17:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ արտաքին առեւտրաշրջանառութեան ծաւալը 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին, ընթացիկ գներով, կազմել է 1 տրլն 210,1 մլրդ դրամ կամ 3 մլրդ 959,1 մլն ԱՄՆ դոլար: Այդ թւում ապրանքների արտահանումը կազմել է` 254,4 մլրդ դրամ կամ 832,5 մլն դոլար, իսկ ներմուծումը` 955,7 մլրդ դրամ կամ 3 մլրդ 126,6 մլն դոլար: Արտաքին առեւտրի հաշուէկշիռը բացասական է 701,3 մլրդ դրամով (2 մլրդ 246,4 մլն դոլարով), իսկ առանց մարդասիրական օգնութեամբ ստացուած բեռների` 686,6 մլրդ դրամով (2 մլրդ 246,4 մլն դոլարով): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին արտահանման ծաւալը 2007թ.-ի յունուար-սեպտեմբերի նկատմամբ աճել է 0,4%-ով, իսկ ներմուծմանը` 43%-ով: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստանից ԱՊՀ երկրներ արտահանման ծաւալը կազմել է 254 մլն 204,7 հազ. դոլար, ինչը նախորդ տարուայ համեմատ աճել է 1,3%-ով, իսկ ներմուծումն, ըստ առեւտուր անող երկրի, կազմել է 804 մլն 499,8 հազ. դոլար` աճելով 30,1%-ով: Ռուսաստան արտահանման ծաւալը կազմել է 161 մլն 288,1 հազ. դոլար եւ աճել 16,3%-ով, իսկ ներմուծումը` 461 մլն 888,7 հազ. դոլար եւ աճել 18,5%-ով: Վրաստան արտահանման ծաւալը կազմել է 62 մլն 624,7 հազ. դոլար (նուազումը` 2,1%), ներմուծմանը` 118 մլն 768,5 հազ. դոլար (աճը` 37,6%), Ուկրաինա արտահանման ծաւալը կազմել է 16 մլն 196,1 հազ. դոլար (նուազումը` 53,9%), ներմուծմանը` 190 մլն 932,4 հազ. դոլար (աճը` 57,9%): Եւրոմիութեան երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին կազմել է 466 մլն 852,2 հազ. դոլար եւ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ աճել 15,5%-ով, իսկ ներմուծումը` 832 մլն 324,8 հազ. դոլար` աճելով 22,8%-ով: Բելգիա արտահանման ծաւալը կազմել է 69 մլն 480,8 հազ. դոլար (աճը` 2,1%), ներմուծումը` 95 մլն 22,3 հազ. դոլար (նուազումը` 21,3%): Բուլղարիա արտահանման ծաւալը կազմել է 44 մլն 610,4 հազ. դոլար (աճը` 83,4%), ներմուծումը` 15 մլն 202,8 հազ. դոլար (նուազումը` 25,2%): Գերմանիա արտահանման ծաւալը կազմել է 148 մլն 530,7 հազ. դոլար (աճը` 17,8%), իսկ ներմուծմանը` 117 մլն 329,2 հազ. դոլար (աճը` 52,8%): Ֆրանսիա արտահանման ծաւալը կազմել է 8 մլն 457,9 հազ. դոլար (աճը` 32,1%), ներմուծումը` 65 մլն 507,7 հազ. դոլար (աճը` 35,6%): Յունաստան արտահանման ծաւալը կազմել է 168,5 հազ. դոլար (նուազումը` 92,8%), ներմուծումը` 29 մլն 545,8 հազ. դոլար (նուազումը` 45,5%): 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին Հայաստանից Իտալիա են արտահանուել 22 մլն 460,9 հազ. դոլարի ապրանքներ (նուազումը` 5,2%), ներմուծուել` 82 մլն 432,5 հազ. դոլարի (աճը` 27,9%): Նիդեռլանդներ արտահանուել են 116 մլն 606,5 հազ. դոլարի ապրանքներ (աճը` 1,5%), ներմուծուել` 35 մլն 561,6 հազ. դոլարի (աճը` 40%): Նշուած ժամանակահատուածում Մեծ Բրիտանիա արտահանուած ապրանքների ծաւալը կազմել է 30 մլն 735,5 հազ. դոլար (աճը` 19,1 անգամ), ներմուծուած ապրանքներինը` 105 մլն 425,7 հազ. դոլար (աճը` 17,8%), Իսպանիայի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 11 մլն 106,1 հազ. դոլար (նուազումը` 26,8%) եւ 17 մլն 581,9 հազ. դոլար (աճը` 2 անգամ), Չեխիայի պարագայում` 1 մլն 379,7 հազ. դոլար (աճը` 57,5%) եւ 12 մլն 964,7 հազ. դոլար (աճը` 57,7%), Լեհաստանի պարագայում` համապատասխանաբար, 4 մլն 116,1 հազ. դոլար (նուազումը` 9,4%) եւ 10 մլն 672,9 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ), Սլովակիայի պարագայում` 204,9 հազ. դոլար (աճը` 32,7 անգամ) եւ 4 մլն 427,9 հազ. դոլար (աճը` 55% անգամ) : Բացի ԱՊՀ ու Եւրոմիութեան երկրներից, այլ երկրներ արտահանման ծաւալը 2008թ.-ի յունուար-սեպետեմբերին կազմել է 111 մլն 420,5 հազ. դոլար (նուազումը` 45,9%), ներմուծմանը` 1 մլրդ 489 մլն 825,8 հազ. դոլար (աճը` 67,3%): Այդ թւում Իսրայել արտահանումը կազմել է 3 մլն 585,5 հազ. դոլար (նուազումը` 78,8%), ներմուծումը` 14 մլն 63,4 հազ. դոլար (նուազումը` 51,7%): ԱՄՆ-ի պարագայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 38 մլն 626,1 հազ. դոլար (աճը` 9,9%) եւ 210 մլն 517,6 հազ. դոլար (աճը` 44,4%), Արաբական Միացեալ Էմիրությունների պարագայում` 8 մլն 608,5 հազ. դոլար (աճը` 74,6%) եւ 376 մլն 411,8 հազ. դոլար (աճը` 93,1%), Իրանի պարագայում` 18 մլն 886,6 հազ. դոլար (նուազումը` 32,1%) եւ 177 մլն 42,4 հազ. դոլար (աճը` 88,5%), Թուրքիայի պարագայում` 1 մլն 505,8 հազ. դոլար (նուազումը` 37,3%) եւ 147 մլն 193 հազ. դոլար (աճը` 87,2%), Շվեյցարիայի պարագայում` 11 մլն 805,6 հազ. դոլար (նուազումը` 74%) եւ 64 մլն 452,7 հազ. դոլար (աճը` 17,4%), Չինաստանի պարագայում` 1 մլն 473 հազ. դոլար (նուազումը` 33%) եւ 110 մլն 202,3 հազ. դոլար (աճը` 2,1 անգամ): Հայաստանից Պանամա արտահանումը կազմել է 50,4 հազ. դոլար (2008թ.-ի յունուար-սեպտեմբերին ապրանքներ չեն արտահանուել), այդ երկրից ներմուծումը կազմել է 84 մլն 273,2 հազ. դոլար (աճը` 27,2%), Հնդկաստանի պարագայում` 2 մլն 128,3 հազ. դոլար (աճը` 26,1%) եւ 12 մլն 333,6 հազ. դոլար (աճը` 76,2%), Կանադայի պարագայում` 8 մլն 610 հազ. դոլար (աճը` 77%) եւ 22 մլն 685,3 հազ. դոլար (աճը` 2,3 անգամ), մնացած երկրների պարագայում` 15 մլն 757,2 հազ. դոլար (նուազումը` 43,8%) եւ 262 մլն 821,6 հազ. դոլար (աճը` 70%):
  -   Տնտեսութիւն