ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ<br /> ՖՈՆԴԻՆ ՈՒՂՂԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՒԿՈՐՈՒՄ<br />


ՆԱԽԱՏԵՍՒՈՒՄ Է ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ
ՖՈՆԴԻՆ ՈՒՂՂԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱՒԿՈՐՈՒՄ

  • 10-11-2008 17:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նոյեմբերի 10-ին մեկնարկեցին ՀՀ Ազգային Ժողովի աշնանային նստաշրջանի հերթական քառօրեայ նիստերը: Օրակարգում 44 հարց եւ 4 միջազգային պայմանագիր է: Օրակարգային հարցերի թւում են ՀՀ 2009թ.-ի պետբիւջէի մասին, ինչպէս նաեւ վերջինիս առնչուող մի շարք օրինագծեր: Օրակարգի հաստատումից յետոյ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց դեռեւս նախորդ քառօրյայում քննարկված օրինագծերի փաթեթը, որով փոփոխութիւններ եւ լրացումներ են նախատեսւում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաներ կիրառողների գործունէութեան կասեցման մասին» եւ «ՀՀ բիւջէտային համակարգի մասին» գործող օրէնքներում: Ըստ այդմ, մասնաւորապէս, նախատեսւում է հարկային մարմնի համակարգի զարգացման ֆոնդ գանձել ՀԴՄ-ների կիրառման եւ ՀԴՄ-ների միջոցով դրամական հաշուարկների կանոնների խախտման համար սահմանուած տուգանքների գումարների 30 տոկոսի չափով մասնահանումները: Մէկ այլ փոփոխութեամբ մաքսային համակարգի նիւթական խրախուսման ֆոնդը ձեւաւորուելու է նաեւ մաքսավճարից, մաքսային կանոնների խախտումների գործերով նշանակուած վարչական տուգանքների եւ յետբացթողումային հսկողութեան իրականացման արդիւնքում պետբիւջէ լրացուցիչ գանձուող մաքսային վճարների ու ֆինանսական պատժամիջոցների մասնահանումներից:
  -   Տնտեսութիւն