2009 ԹՈՒԱԿԱՆԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՈՒԵՆ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ<br /> «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՕՆԼԱՅՆ ՊՈՐՏԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ<br />


2009 ԹՈՒԱԿԱՆԻՑ ՀԱՅԿԱԿԱՆ ՏՈՒՐՓԱԹԵԹՆԵՐԸ ԿՎԱՃԱՌՈՒԵՆ ՈՒԶԲԵԿԱԿԱՆ
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՕՆԼԱՅՆ ՊՈՐՏԱԼԻ ՄԻՋՈՑՈՎ

  • 07-11-2008 22:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուարից հայկական տուրիստական փաթեթները կվաճառուեն Ուզբեկստանում գործող «Մետաքսի ճանապարհ» (OrexCA.com) օնլայն պորտալի միջոցով: «Մետաքսի ճանապարհ» պորտալը ԱՊՀ տարածքի ամենաառաջին եւ ամենամեծ զբոսաշրջային ցանցն է, որի միջոցով վեց երկրներ արդէն իրենց զբոսաշրջային ծառայութիւնները կարողանում են վաճառել: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց «Մետաքսի ճանապարհ» պորտալի մաքեթինգի տնօրէն Միքայէլ Շամշիդովը, օրական 2500 այցելու ունեցող այդ պորտալը սպասարկում է ոչ միայն առանձին տուրիստների ու տուրիստական խմբերի, այլեւ բիզնեսով զբաղուող անհատների եւ կազմակերպութիւնների: Պ. Շամշիդովը, որը «Խօսող քարերի երկիր» CTS - 2008 8-րդ երեւանեան միջազգային զբոսաշրջային ցուցահանդէսի մասնակից է, հավստիացրեց, որ միանալով օնլայն պորտալին Հայաստանը ձեռք կբերի «մեծ լսարան» եւ կկարողանայ ներկայացնել զբօսաշրջութեան համար անհրաժեշտ տուրարտադրանքներ. հյուրանոցներ, սպասարկում տրանսպորտ, մշակոյթ, եղանակի տեսություն, կլիմա եւ այլն: Միքայէլ Շամշիդովը ասաց, որ արդէն հասցրել է տեսնել բաւականին շատ պատմամշակութային յուշարձաններ Հայաստանում: «5 օր է արդէն շրջագայում եմ ձեր երկրում: Ինձ համար, որպէս մաքեթոլոգ սա շատ կարեւր է: Ուզում եմ տեսնել ինչ տուրարտադրանք կարող եք տրամադրվել Հայաստան այցելողներին: Ձեր երկիրը շատ գեղեցիկ է, ունի հարուստ պատմամշակութային յուշարձաններ, բացառիկ ու ինքնատիպ աշխարհագրական դիրք»,- ընդգծեց նա:
  -   Տնտեսութիւն