ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ ՄԷԿ<br /> ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 5,2%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 34,94%-ՈՎ<br />


ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՈՒԱԾ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՒԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԹԻՒԸ ՄԷԿ
ՏԱՐՈՒՄ ԱՃԵԼ Է 5,2%-ՈՎ, ԻՍԿ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԷՐԵՐԻՆԸ` 34,94%-ՈՎ

  • 04-11-2008 18:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Արդարադատութեան նախարարութեան Իրաւաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատէրերի պետական ռեգիստրի գործակալութեան տուեալներով, 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին գրանցուել են 2 հազ. 798 առեւտրային իրաւաբանական անձինք եւ 13 հազ. 956 անհատ ձեռնարկատէրեր, որոնց ընդհանուր թիւը 2008թ.-ի հոկտեմբերի 1-ի դրութեամբ կազմել է, համապատասխանաբար, 58 հազ. 598 եւ 63 հազ. 263: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, 2007թ.-ի հոկտեմբերի 1-ի դրութեամբ գրանցուած են եղել 55 հազ. 708 իրաւաբանական անձինք եւ 46 հազ. 881 անհատ ձեռնարկատէրեր: Մէկ տարուայ ընթացքում իրաւաբանական անձանց թիւն աճել է 5,2%-ով, իսկ անհատ ձեռնարկատէրերինը` 34,94%-ով: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին լուծարուել են 747 իրաւաբանական անձինք եւ 1 հազ. 141 անհատ ձեռնարկատէրեր: 2008թ.-ի յունուար-սեպտեմբերին գրանցուած 2 հազ. 798 իրաւաբանական անձինք կատարել են մօտ 17 մլրդ 808,08 մլն դրամի (մօտ 58 մլն 230,6 հազ. ԱՄՆ դոլար) ներդրումներ: Օտարերկրեայ ներդրումներով հիմնուած 283 ձեռնարկութիւններում կատարուել են 9 մլրդ 161,35 մլն դրամի ներդրումներ, որոնցից միայն օտարերկրեայ իրաւաբանական անձանց եւ քաղաքացիների կողմից հիմնադրուած 167 ձեռնարկութիւններում` 7 մլրդ 102,42 մլն դրամի, իսկ 116 համատեղ ձեռնարկութիւններում` 2 մլրդ 58,93 մլն դրամի ներդրումներ:
  -   Տնտեսութիւն