ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՎՏԱՆԳ<br />


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՎՏԱՆԳ

  • 22-10-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Միջազգային ֆինանսական ճգնաժամի հիմնական պատճառը ֆինանսական շուկայի մասնակիցների փոխադարձ անվստահութիւնն է եւ բացասական զարգացումների սպասումները: Հոկտեմբերի 22-ին Ազգային Ժողովում պատասխանելով պատգամաւորների հարցին այս մասին նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը: Անդրադառնալով Հայաստանի վրայ ճգնաժամի հնարաւոր ազդեցութեանը, վարչապետը յայտնեց, որ երկրում նման նշաններ դեռեւս չկան: Տ.Սարգսեանը չհամաձայնեց ոսկու պաշարներ ստեղծելու առաջարկին, նշելով, որ Հայաստանի տնտեսութիւնը դեռ այդքան չի աճել, որպէսզի երկիրը կարողանայ իրեն թոյլ տալ ոսկու տեսքով հարստություն կուտակել:
  -   Տնտեսութիւն