Երկրի նախագահը առաջարկում է նորարար ձեռնարկութիւններին 3-4 տարով ազատել շահութահարկից


Երկրի նախագահը առաջարկում է նորարար ձեռնարկութիւններին 3-4 տարով ազատել շահութահարկից

  • 08-04-2011 21:10:19   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Պետութիւնը պատրաստ է օգնել, հարկային արտօնութիւններ տրամադրել ցանկացած արտադրութեան, որը կը հիմնուի հանրապետութիւնում եւ կը լինի նորարարական բազայի վրա։ Հայաստանի գործարար համայնքի նախաձեռնութեամբ ապրիլի 8-ին Երեւանի «Արմէնիան Մոլիբդէն Փրոդաքշն» ընկերութիւնում կայացած հանդիպմանը այսպիսի առաջարկութիւն է արել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, յաւելելով, որ, օրինակ, պետութիւնը պատրաստ է 3-4 տարով նման նորաստեղծ արտադրութիւնն ազատել շահութահարկից, յետաձգել աւելացուած արժէքի հարկի վճարումը։ «Ակնյայտ է, որ գործարար միջավայրի բարելաւումը, առկայ խնդիրների բացայայտումը եւ խոչընդոտների դէմ պայքարն առաջին հերթին պետութեան գործն է: Բայց ապաւինել միայն պետութեանը` ճիշտ չէ: Մենք պէտք է կարողանանք յենուել գործարարների միութիւնների վրա, այն մարդկանց վրա, ովքեր շահագրգռուած էն կոնկրէտ խնդրի լուծմամբ»,- ասել է երկրի ղեկավարը: Ինչպէս լրագրողների հետ զրոյցում նշեց հանդիպման մասնակից, Հայաստանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսեանը, երկրի ղեկավարին էն ներկայացուել , մասնաւորապէս, ներմուծուող ապրանքատեսակների մասին վերջերս արուած մոնիտորինգի արդիւնքները, մատնանշուել այն ուղղութիւնները, որոնց արտադրութիւնը կարելի է զարգացնել Հայաստանում։ Նշուել է նաեւ, որ 2009-2010թթ. մաքսային տուեալներով հանրապետութիւն էն ներմուծուել 2.1 եւ 2.9 մլն քառակուսի մետր կերամիկական իրեր այն դէպքում, որ երկրում հանքարդիւնաբերութեան մէջ կաւի հանքի վերամշակման արդիւնքում հնարաւոր է հիմնել նման արտադրութիւն: Այս առաջարկութիւնը ողջունուել է երկրի ղեկավարի կողմից։ Հանդիպման միւս մասնակիցը՝ Հայաստանի արդիւնաբերողների եւ գործարարների միութեան նախագահ Արսէն Ղազարեանը, կարեւոր համարեց, որ եւս մէկ հարթակ ստեղծուեց նախագահի հետ հանդիպելու ու քննարկումներ անցկացնելու համար։ Նա կարեւոր համարեց նաեւ երկրի ղեկավարի կոչն՝ ուղղուած բիզնեսը համակարգող հասարակական կառոյցներին. աւելի ակտիւանալ, աւելի համարձակ դնել լուծումներ պահանջող խնդիրները, ակտիւ աշխատել պետական կառոյցների հետ։ Ա.Ղազարեանը «շատ նորովի» համարեց երկրի ղեկավարի առաջարկը «հանրապետութիւնը չդարձնել ազատ առեւտրի գօտի, չփնտրել լուծումներ ազատ գօտիներում», եթէ կան ներկրումն էապէս փոխարինող եւ արտահանման ներուժ ունեցող իննովացիոն կոնկրէտ ծրագրեր։ Նա կարեւորեց նաեւ նման ծրագրեր առաջարկող ձեռնարկութիւններին շահութահարկից ազատելու ՀՀ նախագահի առաջարկը։ Ըստ Ա.Ղազարեանի, պետութեան աջակցութեամբ իրականացուող ծրագրերը «կարող էն մեր արդիւնաբերութեան երբեմնի հզօրութեան գոնէ 10-20 տոկոսի վերականգնման նախադուռ դառնալ»: Հայրենական ապրանքարտադրողների միութեան նախագահ Վազգէն Սաֆարեանը նշեց, որ հանդիպումը նորոյթ է հասարակական կազմակերպութիւնների համագործակցութեան մշակոյթում՝ առաջին անգամ համատեղ հանդէս եկան երեք հասարակական կազմակերպութիւնների անդամները եւ բարձրաձայնեցին արդիւնաբերութեան զարգացման ճանապարհին առկայ խնդիրների մասին։ Գործարարները նշեցին, որ կան խնդիրներ հարկային քաղաքականութեան, հարկային վարչարարութեան շատ հարցերում, զգացւում է պետութեան աջակցութեան կարիքը։ Համատեղ ուժերով է հնարաւոր մեծացնել արդիւնաբերական ձեռնարկութիւնների արտադրութեան ծաւալները։ Կայ նաեւ ներմուծման եւ արտահանման համամասնութեան խնդիր. այն 4-ը 1-ին է։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ գունաւոր եւ սեւ մետալուրգիայի, քիմիական արդիւնաբերութեան զարգացման հեռանկարներին:
  -   Տնտեսութիւն