Կայացել է Տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը


Կայացել է Տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստը

  • 08-04-2011 19:26:33   | Հայաստան  |  Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ
Տեղեկատուական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) ապրիլի 8-ի նիստում, որը վարել է ՀՀ վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսեանը, ի գիտութիւն է ընդունուել ՏՏԶԱԽ նախորդ նիստում տրուած յանձնարարականների կատարման ընթացքի մասին հաշուետուութիւնը: Մասնաւորապէս, ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական Վահէ Դանիէլեանը զեկուցել է էլեկտրօնային հաղորդակցութեան մալուխների, գծալարերի եւ կապի ենթակառուցուածքների մաս կազմող այլ սարքաւորումների յափշտակութիւնների եւ կապի կազմակերպման համար վարձակալական հիմունքներով պետական եւ համայնքային հողերի, շէնքերի եւ շինութիւնների օգտագործման հետ կապուած խնդիրների լուծման, ինչպէս նաեւ Հհ-ում էլեկտրօնային հասարակութեան ձեւաւորման հայեցակարգի ժամանակացոյցով նախատեսուած միջոցառումների իրականացման մասին: Նիստում ի գիտութիւն է ընդունուել նաեւ օրէնսդրական նախաձեռնութիւնների ընդունման գործընթացի թափանցիկութեան ապահովման խնդիրների մասին զեկոյցը: ,ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկութիւնների միութիւնէ հասարակական կազմակերպութեան գործադիր տնօրէն Կարէն Վարդանեանն անդրադարձել է մաքսային ոլորտում առկայ խնդիրներին, ինչպէս նաեւ էլեկտրօնային եղանակով հարկային հաշիւների դուրսգրման կարգի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին եւ էլեկտրօնային առեւտրի զարգացումը խթանող անհրաժեշտ նախադրեալների ստեղծման հարցին: Քննարկուել էն նաեւ ,աւելացուած արժէքի հարկի մասինէ ՀՀ օրէնքի 3-րդ յօդուածի 2-րդ պարբերութիւնում 22.12.2010թ. Հօ-208-ն օրէնքով կատարուած լրացման հետեւանքները: Վարչապետ Սարգսեանը յանձնարարել է նշուած հարցերի առնչութեամբ քննարկումներ անցկացնել շահագրգիռ նախարարութիւնների ու գերատեսչութիւնների հետ եւ խորհրդի յաջորդ նիստում ներկայացնել դրանց արդիւնքները: Մէկ այլ հարցով անդրադարձ է եղել ,լիցենզաւորման մասինէ ՀՀ օրէնքով նախատեսուած շինարարութեան բնագաւառում նոր կարգերի իրականացման ժամանակ առաջացող խնդիրներին: Այդ համատեքստում նշուել է, որ ՀՀ կառավարութեան ապրիլի 7-ի նիստում հաստատուել է քաղաքաշինութեան բնագաւառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման եւ փորձաքննութեան գործունէութեան կարգը, արտօնագրի ձեւը` դրանով իսկ կատարելով ,լիցենզաւորման մասինէ ՀՀ օրէնքի 2010թ. դեկտեմբերի 8-ի փոփոխութիւնների եւ լրացումների պահանջը: Օրակարգի այլ հարցերի շարքում արծարծուել էն ,արմթեք-2011է համաժողովի կազմակերպչական մանրամասնէր, ներկայացուել էն ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից ոլորտում իրականացուած փորձնական ծրագրի արդիւնքները եւս:
  -   Գիտութիւն եւ տեխնոլոգիաներ