Երեւանում սկսեց գործել «Արարատ» սննդի կոմբինատը


Երեւանում սկսեց գործել «Արարատ» սննդի կոմբինատը

  • 08-04-2011 18:11:38   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 8-ին Երեւանում տեղի ունեցաւ «Արարատ» սննդի կոմբինատի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին ներկայ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը։ Ըստ կոմբինատի գլխաւոր տնօրէն եւ հիմնական սեփականատէր Սարգիս Թարուերդեանի, կոմբինատը հիմնուել է շնորհիւ Հայաստանի ղեկավարութեան որդեգրած ներդրումային խրախուսող քաղաքականութեան։ Նա նշեց, որ կոմբինատը զինուած է «Տետրապակ» ընկերութեան բնական հիւթերի ու նեկտարների պատրաստման ու փաթեթաւորման գերժամանակակից հոսքագծով, որն ապահովում է ժամում 7000 լ-ի արտադրութիւն։ Կոմբինատը յագեցած է նաեւ լաբորատոր սարքերով, որոնք կարող էն արտադրանքի բարձր որակը ստուգել ֆիզիկաքիմիական, մանրէաբանական, բոլոր անհրաժեշտ անալիզների միջոցով։ «Մեր առաջին նպատակն է ապահովել եւրոպական ստանդարտներին համապատասխանող բարձր որակ եւ արժանավայել ներկայացնել հայրենական արտադրութիւնը համաշխարհային շուկայում»,- ասաց գլխաւոր տնօրէնը։ Հիւթերի ու նեկտարների փաթեթները ձեւաւորուած էն Մարտիրոս Սարեանի եւ Մինաս Աւետիսեանի գեղանկարների մոտիվներով։ Հեղինակային իրաւունքը օգտագործելու համար պայմանագրեր էն կնքուել նկարիչների ընտանիքների հետ։ Հիւթերն եւ նեկտարները, գլխաւոր տնօրէնի հաւաստիացմամբ, չէն պարունակում շաքար եւ պատրաստուած էն բնական նիւթերից։ Նա ընդգծեց, որ մրգերն ու բանջարեղէնը ձեռք է բերւում հայրենական արտադրողներից։ Արտադրանքը հիմնականում արտահանուելու է ԱՊՀ, Եւրոպայի երկրներ եւ ԱՄՆ, իսկ մի մասն էլ կ'իրացուի ներքին շուկայում։ Կոմբինատում ստեղծուել է 75 աշխատատեղ, որոնք երկրորդ եւ երրորդ հերթափոխեր աւելացնելու արդիւնքում կհասցուէն 150-ի։ Այս փուլում կատարուել է 6,5 մլն դոլարին համարժէք դրամի նեդրում՝ սեփական միջոցների եւ Առէքսիմբանկի վարկերի հաշուին։ Սարգիս Թարուերդեանը նշեց նաեւ, որ հիւթերի ու նեկտարների արտադրութիւնը միայն առաջին փուլն է, յաջորդիւ կլինէն խոտաբոյսերի եւ թէյերի փաթեթաւորման, հատապտուղներից ըմպելիքների արտադրութիւն, որպէս առաջնային հումք մրգերի ու բանջարեղէնի մշակում։ Կը ստեղծուի նաեւ պահածոների, այդ թւում՝ մուրաբաների, արտադրութիւն։
  -   Տնտեսութիւն