ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՒՍ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ<br /> ՄԹՆՈԼՈՐՏԻ ՁԵՒԱՒՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՄԱՐԴՈՒ<br /> ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԴԵՌԵՒՍ ՉԵՆ ԳԻՏԱԿՑՈՒՄ ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹԵԱՆ
ՄԹՆՈԼՈՐՏԻ ՁԵՒԱՒՈՐՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ,- ԳՏՆՈՒՄ Է ՀՀ ՄԱՐԴՈՒ
ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ

  • 07-10-2008 17:40:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Մարդու իրաւունքների պաշտպանութիւն, խթանում եւ կրթութիւն» ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 7-ին Երեւանում անցկացուեց «Աջակցութիւն հանդուրժողականությանը» թեմայով քննարկում, որի ընթացքում Ռուսաստանի եւ Եւրոպայի փորձը ներկայացրեցին Մոսկուայի Հանդուրժողականութեան ինստիտուտի փորձագետներ Եկատերինա Գենիեւան եւ Սւետլանա Սուլովան: Ինչպէս նշեց ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Արմէն Յարութիւնեյանը, մարդու իրաւունքների պաշտպանութիւնը առաջին հերթին փոխհարաբերությունների մշակոյթ է, որից յետոյ օրէնսդրութիւն: Բացի այդ, ըստ նրա, օրենսդրութիւնը կարող է շատ լաւը լինել, սակայն օրէնքները կարող են չափից աւելի վատ աշխատել, ինչպէս որ դա Հայաստանում է: Դրա պատճառն, Ա.Յարութիւնեանի կարծիքով, այն է, որ Հայաստանում ձեւաւորուած չէ փոխհասկացողության մշակոյթը: «Մեր հասարակութիւնը կարիք ունի հանդուրժողականութեան: Խնդիրն այն է, որ ոչ թէ մեզանում չկայ հանդորժողականության մթնոլորտ, այլ որ մենք դեռեւս չենք գիտակցում դրա կարեւորութիւնը հանրապետութեան զարգացման համար»,- նա: Ծրագրի համակարգող Մարինա Մալխասեանը նշեց, որ 2007թ.-ից իրականացyող այս ծրագրի շրջանակներում ստեղծուել է Հանդուրժողականութեան ցանց, որտեղ ընդգրկուած են մօտ 35 հասարակական կազմակերպութիւններ: Ըստ նրա, ներկայումս որոշ կազմակերպութիւններ ՄԱԶԾ-ի ֆինանսավորմամբ հանրապետութեան մարզերում իրականացնում են հանդուրժողականութեան խթանմանն ուղղուած ծրագրեր: Բացի այդ, Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակին կից նախատեսւում է ստեղծել Հանդուրժողականութեան կենտրոն:
  -   Մարդու իրաւունքներ