Տնտմրցակցութեան պաշտպանութեան յանձնաժողովը համագործակցում է միջազգային կառոյցների հետ


Տնտմրցակցութեան պաշտպանութեան յանձնաժողովը համագործակցում է միջազգային կառոյցների հետ

  • 08-04-2011 17:31:17   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը ի թիւս շատ այլ միջազգային կառոյցների, մշտապէս ակտիւօրէն համագործակցում է նաեւ Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան մրցակցութեան հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) հետ: Կենտրոնի հրաւէրով Բուդապեշտ է մեկնել Յանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյեանը, ով մասնակցել է ապրիլի 5-ին կայացած ,ծրագրերի պլանաւորման տարեկան հանդիպմանըէ: Նշենք, որ այն նախատեսուած է միայն Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցող մրցակցային մարմինների ղեկավարների համար` փորձի փոխանակման, ինչպէս նաեւ մրցակցութեան քաղաքականութեանն առնչուող հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար: ՀՀ ՏՄՊՊՀ եւ Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան մրցակցութեան հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի համագործակցութիւնը Յանձնաժողովին հնարաւորութիւն է տալիս մրցակցութեան քաղաքականութեան իրականացման առումով տեղեկացուած լինել Եւրոպայում եւ ԱՊՀ անդամ պետութիւններում իրականացուող վերջին փոփոխութիւններին եւ մշտապէս մասնակցել համապատասխան քննարկումներին եւ միջազգային հանրութեանը տեղեկացնել ՀՀ Տմպպհ գործառոյթների ու գործունէութեան մասին` այսպիսով նպաստելով Յանձնաժողովի դերի միջազգայի ն ճանաչմանը: Տնտեսական համագործակցութեան եւ զարգացման կազմակերպութեան մրցակցութեան հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը տարուայ ընթացքում կազմակերպուող ընդհանուր առմամբ 5-6 սեմինար-քննարկումներից մէկը անցկացնում է արտագնա` մասնակից երկրներից մէկում: Տուեալ երկիրը ընտրւում է մրցութային կարգով` ներկայացուած փաթեթի հիման վրայ: Նախորդ տարի յաղթող է ճանաչուել ՀՀ Տմպպհ-ի ներկայացրած առաջարկների փաթեթը եւ աւելի քան 15 երկրների ներկայացուցիչների մասնակցութեամբ սեմինարն անցկացուել է Հայաստանում:
  -   Տնտեսութիւն