Չինական ընկերութիւնը մտադիր է մասնակցել «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին


Չինական ընկերութիւնը մտադիր է մասնակցել «Հիւսիս-հարաւ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին

  • 08-04-2011 17:25:41   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանեանն ապրիլի 8-ին ընդունել է Չինաստանի ժողովրդական հանրապետութիւնում ճանապարհաշինարարութեան ոլորտում մասնագիտացուած ,չոնգքինգ ճանապարհի ճարտարագիտական խումբէ շինարարական կազմակերպութեան նախագահի գլխաւորած պատուիրակութեանը: Ինչպէս «ՆՏ»-ին յայտնեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տօնոյեանը, հիւրերի խնդրանքով Մ.Վարդանեանը մանրամասն ներկայացրել է Հայաստանում իրականացուող ճանապարհաշինարարական ծրագրերը, այդ թւում` ,հիւսիս-հարաւէ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը: Չինական ընկերութեան ներկայացուցիչները յայտնել էն, որ մտադիր էն մասնակցելու առաջիկայում ,հիւսիս-հարաւէ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի` Տրանշ-1-ի եւ Տրանշ-2-ի, շինարարութեան համար յայտարարուելիք մրցոյթին: Հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Հայաստանում Ասիական Զարգացման բանկի համակարգման աւագ ներկայացուցիչ Արեգ Բարսեղեանը:
  -   Տնտեսութիւն