Ապրիլի 4-ից 8-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 46.5 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 62 մլն ԱՄՆ դոլար


Ապրիլի 4-ից 8-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է շուրջ 46.5 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 62 մլն ԱՄՆ դոլար

  • 08-04-2011 17:15:58   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ապրիլի 4-ից 8-ն արտարժոյթի ներբանկային շուկայում գնուել է 46 մլն 481 հազար 402 ԱՄՆ դոլար` 370.1 դրամ 1ամն դոլարի դիմաց միջին փոխարժէքով, վաճառուել 62 մլն 37 հազար 235 ԱՄՆ դոլար` 371.43 դրամ միջին փոխարժէքով: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան հաղորդագրութեան, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 500 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 371դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱՅ» ԲԲԸ-ում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 17 մլն 300 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 373.04 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժէքով: Մարտի 28-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատուածում բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 20.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերինը` 81.5 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն