ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ<br /> Է 2009 Թ.-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ <br />


ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՒՈՒՄ
Է 2009 Թ.-ԻՆ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՈՒԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆԸ

  • 23-09-2008 17:45:00   |   |  Սպորտ
ՄԻՆՍԿ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեց բռնցքամարտի միջազգային պատանեկան 7-րդ մրցաշարը: ՀՀ հաւաքականի գլխաւոր մարզիչ Ֆեդյա Ալեքսանեանը «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց, որ Հայաստանից մրցումներին կմասնակցեն 5 մարզիկներ: Մրցաշարը նախապատրաստական եւ ուժերի փորձարկման փուլ կհանդիսանայ 2009թ.-ին Երեւանում կայանալիք աշխարհի պատանեկան առաջնութեան համար: Մրցաշարը կաւարտուի սեպտեմբերի 28-ին:
  -   Սպորտ