Տեղի ունեցաւ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական յանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատուիրակութեան համատեղ նիստը


Տեղի ունեցաւ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ իրականացման միջգերատեսչական յանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատուիրակութեան համատեղ նիստը

  • 08-04-2011 13:44:11   | Հայաստան  |  Քաղաքական
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերութեան գործողութիւնների ծրագրի /ԱԳԳԾ/ 2010թ. եւ Պլանաւորման ու վերանայման գործընթացի /ՊՎԳ/ փաստաթղթերի գնահատման, ինչպէս նաեւ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2011-2012թթ. փաստաթղթի քննարկման նպատակով ապրիլի 4-9-ը Հայաստանում է գտնւում ՆԱՏՕ-ի պատուիրակութիւնը: Քառօրեայ ակտիւ քննարկումներից եւ հանդիպումներից յետոյ ապրիլի 8-ին ՀՀ Ագն-ում տեղի ունեցաւ Հայաստան-նատօ Անհատական Գործընկերութեան Գործողութիւնների Ծրագրի իրականացման միջգերատեսչական յանձնաժողովի եւ ՆԱՏՕ-ի պատուիրակութեան համատեղ նիստը` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսեանի նախագահութեամբ: Նիստի ընթացքում երկուստէք ներկայացուեցին ԱԳԳԾ եւ ՊՎԳ փաստաթղթերի գնահատման նախնական արդիւնքները: Արձանագրուեց այն առաջընթացը, որը գրանցուել է նշուած փաստաթղթերում ընդգրկուած նպատակների իրականացման ուղղութեամբ: ՀՀ միջգերատեսչական յանձնաժողովի անդամներն անդրադարձան իրենց իրաւասութեան ոլորտներում կատարուած աշխատանքներին, առկայ խնդիրներին եւ հիմնական առաջնահերթութիւններին:
  -   Քաղաքական