«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 6 ՄԻԱՒՈՐՈՎ<br /> ԸՆԹԱՆՈՒՄ Է 3 ՏԵՂՈՒՄ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ 6 ՄԻԱՒՈՐՈՎ
ԸՆԹԱՆՈՒՄ Է 3 ՏԵՂՈՒՄ

  • 09-09-2008 16:00:00   |   |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իսպանիայի Բիլբաո քաղաքում շախմատի «Մեծ սաղավարտ» միջազգային մրցաշարում սեպտեմբերի 8-ին կայացած 6-րդ փուլում Լեւոն Արոնեանը (Հայաստան) սեւ խաղաքարերով պարտուեց Մագնուս Կառլսենին (Նորվեգիա): Վեսելին Թոփալով (Բուլղարիա) - Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան) եւ Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) պարտիաները խաղաղ ելք ունեցան: Մրցաշարային աղիւսակը 11 միաւորով գլխաւորում է Մ.Կառլսենը: Առաջատարին յաջորդում են Վ.Թոփալովը` 10, Լ.Արոնեանը` 6, Վ.Իվանչուկը, Անանդը եւ Ռաջաբովը` 5-ական միվորով: Սեպտեմբերի 9-ին նշանակուած 7-րդ փուլում Լ.Արոնեանի մրցակիցը Վ.Թոփալովն է:
  -   Սպորտ