ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՒԱՔԱԿԱՆՆԵՐԸ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-10-ԻՆ ՀԱՆԴԷՍ ԿԳԱՆ ՄՐՑԱԿՑԻ ԴԱՇՏՈՒՄ
09-09-2008 16:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբեր 8-ին Իսպանիա
մեկնեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը: Թիմի գլխվոր մարզիչ
Յան Պոուլսենը մրցավար է ուղեկցել 20 ֆուտբոլիստի: Աշխարհի
2010թ.-ի առաջնութեան ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով
Իսպանիա-Հայաստան հանդիպումը տեղի կունենայ սեպտեմբերի 10-ին
Ալբասետե քաղաքում: Հանդիպման ուղիղ հեռարձակումը Հայաստանի
Հանրային հեռուստատեսութիւնը կսկսի ցուցադրել Երեւանի ժամանակով
գիշերուայ ժամը 1-ին:
Իսկ սեպեմբերի 9-ին Ստամբուլում տեղի կունենայ մինչեւ 21
տարեկան ֆուտբոլիստների Եւրոպայի 2009թ.-ի առաջնութեան ընտրական
փուլի խմբային մրցաշարի Թուրքիա-Հայաստան հանդիպումը: Խաղը ուղիղ
հեռարձակմամբ Հայաստանի Հանրային հեռուստատեսութիւնը կսկսի
ցուցադրել ժամը 22-ին:
Մրցաշարային աղիւսակը 16 միաւորով գլխաւորում են Թուրքիայի
ֆուտբոլիստները: Հայաստանի երիտասարդականը 10 միաւորով 4-րդ տեղում
է: