ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ «ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ՇԱԽՄԱՏԻ
ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԵԱՆ ՅԵՏԱԳԱՅ ՊԱՅՔԱՐԻՑ
09-09-2008 16:00:00 | Ռուսաստան | Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կաբարդինո-Բալկարիայի
մայրաքաղաք Նալչիկում անցցկացվող «Նոկաուտ» մրցակարգով շախմատի
աշխարհի կանանց առաջնութիւնում սեպտեմբերի 8-ին կայացան քառորդ
եզրափակիչ երկրորդ պարտիաները: Լիլիթ Մկրտչեանը (Հայաստան) պարտուեց
Հոուն Իֆանին (Չինաստան) եւ զրկվեց պայքարը շարունակելու
իրաւունքից: