ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ ԳՐԱՆՑԵՑ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ»<br /> ՄՐՑԱՇԱՐՈՒՄ<br />


ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՉ-ՈՔԻՆ ԳՐԱՆՑԵՑ «ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏԻ»
ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

  • 05-09-2008 18:00:00   |   |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 4-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում շախմատի «Մեծ սաղավարտի» մրցախարի 3-րդ փուլում Լեւոն Արոնեանը (Հայաստան) ոչ ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի (Հնդկաստան) հետ: Խաղաղ դաշն կնքեցին նաեւ Թեմուր Ռաջաբովն (Ադրբեջան) ու Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա): Իսկ առաջատար Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) պարտուեց Վեսելին Թոփալովին (Բուլղարիա): 3 փուլից յետոյ 5 միաւորով առաջատարը դարձաւ Վ. Թոփալովը: Մ.Կառլսենը ունի 4 միաւոր, Վ.Անանդը, Վ.Իվանչուկը, Թ.Ռաջաբով` 3-ական, իսկ Լ.Արոնեանը` 2 միաւոր: Սեպտեմբերի 5-ին նշանակուած 4-րդ փուլում Լ.Արոնեանի մրցակիցն է Վ.Իվանչուկը:
  -   Սպորտ