ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է<br /> ՊԱՅՔԱՐԸ «ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ<br />


ՀԱՅԱՍՏԱՆՑԻ ԳՐՈՍՄԱՅՍՏԵՐ ԼԻԼԻԹ ՄԿՐՏՉԵԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է
ՊԱՅՔԱՐԸ «ՆՈԿԱՈՒՏ» ՄՐՑԱԿԱՐԳՈՎ ՇԱԽՄԱՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹԻՒՆՈՒՄ

  • 04-09-2008 19:00:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՆԱԼՉԻԿ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Նալչիկ քաղաքում «Նոկաուտ» մրցակարգով անցկացուող շախմատի աշխարհի կանանց առաջնութիւնում օգոստոսի 4-ին նշանակուած են 3-րդ փուլի առաջին պարտիաները: Լիլիթ Մկրտչեանի մրցակիցն է Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան): Ամերիկաբնակ Կատերինա Յոհունյանը լրացուցիչ մրցամարտում պարտուեց Իննա Գապոնենկոյին (Ուկրաինա) եւ դուրս մնաց յետագայ պայքարից: Այսպիսով, յաղթողի կոչման համար մրցավեճը շարունակում են 16 շախմատիստուհիներ:
  -   Սպորտ