«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ<br /> ՊԱՐՏՈՒԹԻՒՆ ԿՐԵՑ<br />


«ՄԵԾ ՍԱՂԱՎԱՐՏ» ՄՐՑԱՇԱՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ ԼԵՒՈՆ ԱՐՈՆԵԱՆԸ
ՊԱՐՏՈՒԹԻՒՆ ԿՐԵՑ

  • 03-09-2008 20:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԲԻԼԲԱՈ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 2-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում մեկնարկեց շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկութիւնը: Առաջին փուլում Լեւոն Արոնեանը սպիտակներով պարտութիւն կրեց Մագնուս Կառլսենից (Նորվեգիա): Անանդ (Հնդկաստան)- Իվանչուկ (Ուկրաինա), Ռաջաբով (Ադրբեջան) - Թոփալով (Բուլղարիա) պարտիաները խաղաղ ելք ունեցան: Մրցաշարը 21-րդ կարգի է եւ անցկացւում է 2 շրջանով: Յաղթանակի համար տրւում է 3, իսկ ոչ-ոքի` 1 միաւոր: Սեպտեմբերի 3-ին նշանակուած 2-րդ փուլում Լ.Արոնեանի մրցակիցը Վեսելին Թոփալովն է:
  -   Սպորտ