ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ<br /> ՀԱՒԱՔԱԿԱՆԸ<br />


ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՖՈՒՏԲՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ
ՀԱՒԱՔԱԿԱՆԸ

  • 03-09-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 5-նի Երեւան կժամանի Թուրքիայի ֆուտբոլի ազգային հաւաքականը: Թիմը կհանգրուանի «Արմէնիա-Մարիոթ» հիւրանոցում: Աշխարհի 2010թ.-ի առաջնութեան ընտրական փուլի Հայաստանի հաւաքականի հետ հանդիպմանը նախապատրաստւող Թուրքիայի ընտրանու գլխաւոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը ուսումնամարզական հաւաքում ընդգրկել է 28 ֆուտբոլիստի: Նրանցից 17-ը Եւրոպայի վերջին առաջնութեան մասնակիցներ են: Թիմում բացակայում են դարպասապահ Ռուշտու Ռեջբերը եւ առաջատար Նիհատ Կահվեչին:
  -   Սպորտ