Եւրոպական միութեան կողմից ֆինանսաւորուող ծրագրի շրջանակներում Գիւմրիում տեղի կ'ունենայ միգրացիայի վերաբերեալ սեմինար


Եւրոպական միութեան կողմից ֆինանսաւորուող ծրագրի շրջանակներում Գիւմրիում տեղի կ'ունենայ միգրացիայի վերաբերեալ սեմինար

  • 07-04-2011 19:51:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ապրիլի 8-ին Գիւմրիում, «Ինստիտուցիոնալ աջակցութիւն միգրացիայի վերաբերեալ տեղեկատուութեանը եւ համագործակցութիւն Հայաստան վերադարձող հայերի տնտեսական վերաինտէգրման բնագաւառում» ծրագրի շրջանակներում, Ներգաղթի եւ Ինտէգրացիայի Ֆրանսիական Գրասենեակի (OFII Ֆրանսիայ), «Ընկերական Օգնութեան Հայկական Ընկերակցութեան» (AAAS Ֆրանսիայ), ՀՀ Տարածքային կառավարման նախարարութեան միգրացիոն ծառայութեան (Հայաստան), Զբաղուածութեան պետական գործակալութեան (Հայաստան) եւ Ֆրանս-հայկական զարգացման հիմանդրամի (FFAD Հայաստան) ներկայացուցիչների մասնակցութեամբ տեղի ունեցաւ սեմինար: «Ինստիտուցիոնալ աջակցութիւն միգրացիայի վերաբերեալ տեղեկատուութեանը եւ համագործակցութիւն Հայաստան վերադարձող հայերի տնտեսական վերաինտէգրման բնագաւառում» ծրագրի նպատակն է միգրացիայի հիմնահարցերի շրջանակներում օժանդակել Եւրոպական միութեան եւ Հայաստանի միջեւ համագործակցութեանը, միգրացիայի կառավարման ոլորտում նշանակալիօրէն ամրապնդել պետական կառավարման մարմինների եւ հաստատութիւնների ինստիտուցիոնալ աջակցութիւնը, կանխարգելել անօրինական միգրացիան` խթանելով օրինական միգրացիան, աջակցել Հայաստան վերադարձող միգրանտների սոցիալական եւ տնտեսական վերաինտէգրմանը, ինչպէս նաեւ հզօրացնել Սփիւռքում գտնուող հայկական կազմակերպութիւնների դերը Հայաստանի զարգացման գործընթացում: Ծրագիրը ֆինասաւորուել է Եւրոպական միութեան կողմից 576 հազար եւրոյ գումարի չափով: Ծրագիրը համաֆինանսաւորւում է 94 հազար եւրոյ գումարի չափով OFII-ի, 40 հազար եւրոյ գումարի չափով` AAAS-ի եւ 10 հազար եւրոյ գումարի չափով` FFAD-ի կողմից:
  -   Մամլո հաղորդագրություն