Ռեմի Պոլը ներկայացրել է «Երեւանջուր» ընկերութիւնում նախատեսուող առաջիկայ բարեփոխումների ծրագիրը


Ռեմի Պոլը ներկայացրել է «Երեւանջուր» ընկերութիւնում նախատեսուող առաջիկայ բարեփոխումների ծրագիրը

  • 07-04-2011 19:14:22   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Ջրամատակարարման որակի բարելաւման,փոխգործակցութեան առաւել գործուն մեխանիզմների մշակման եւ ջրամատակարարման ոլորտին առնչուող հարցերն էն քննարկուել Երեւանի քաղաքապետ Կարէն Կարապետեանի եւ ,վէոլիայ Ջուրէ ընկերութեան ԱՊՀ երկրների, Թուրքիայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային ծրագրերի տնօրէն Ռեմի Պոլի ապրիլի 7-ի հանդիպման ժամանակ: Քաղաքապետը ներկայացրել է Երեւանում ջրամատակարարման վիճակի վերաբերեալ իր դիտարկումներն ու մօտեցումները՝ առանձնացնելով հիմնական այն ուղղութիւնները, որոնք առաջնահերթ բարելաւման կարիք ունեն։ ,վէոլիայ Ջուրէ ընկերութեան տարածաշրջանային ծրագրերի տնօրէնը նշել է, որ լիովին կիսում է Երեւանի քաղաքապետի մօտեցումները եւ յոյս յայտնել, որ քաղաքապետարանի հետ առաջիկայ գործակցութիւնն առաւել արդիւնաւէտ կլինի։ ,մենք պարտաւոր ենք ապահովել ծառայութիւնների բարձր մակարդակէ,- նշել է Ռեմի Պոլը՝ քաղաքապետին ներկայացնելով ,երեւանջուրէ ընկերութիւնում նախատեսուող առաջիկայ բարեփոխումների համառօտ ծրագիրը։
  -   Տնտեսութիւն