ՖԻԼԱՏԵԼԻՍՏ ԿՈՒՊԱԼՅԱՆՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԾՈՒՆԵՐԸ «ՊԵԿԻՆ-2008»-ՈՒՄ<br /> ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՈՍԿԷ ԵՎ ԱՐԾԱԹԷ ՄԵԴԱԼՆԵՐԻ<br />


ՖԻԼԱՏԵԼԻՍՏ ԿՈՒՊԱԼՅԱՆՆԵՐԻ ՀԱՒԱՔԱԾՈՒՆԵՐԸ «ՊԵԿԻՆ-2008»-ՈՒՄ
ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՈՍԿԷ ԵՎ ԱՐԾԱԹԷ ՄԵԴԱԼՆԵՐԻ

  • 27-08-2008 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օլիմպիական խաղերի մշակոյթային ծրագրի շրջանակներում Պեկինում օգոստոսի 8-18-ին անցկացուել է նամականիշների ցուցահանդէս, որտեղ ներկայացուել են օլիմպիական եւ մարզական թեմատիկայով նամականիշներ, ծրարներ, բացիկներ, յատուկ կնիքներ, ինչպէս նաեւ մետաղադրամներ: 24 երկրների 179 մասնակիցների ներկայացրած հաւաքածուներից 2-ը Հայաստանից էին: Նամականիշների մրցոյթի պատանեկան դասում ներկայացուած էր ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի 2-րդ կուրսի ուսանողուհի Մարինէ Կուպալյանը, իսկ մեծահասակների դասում` Մարինէի պապիկը` նոյն ինստիտուտի Ֆիզդաստեսության ամբիոնի պրոֆեսոր, ինստիտուտի ուսումնական մասի վարիչ Եուրի Կուպալյանը: Մարինէի հաւաքածուն, որ նուիրուած էր բասկետբոլի պատմութեանը, արժանացավ ոսկէ մեդալի, իսկ ալպինիզմի պատմութեանը նուիրուած պապիկի հաւաքածուն` արծաթէ պարգեւի:
  -   Սպորտ