ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը կ'ուսումնասիրի շաքարաւազի շուկան


ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովը կ'ուսումնասիրի շաքարաւազի շուկան

  • 07-04-2011 18:25:32   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ՀՀ Տնտեսական մրցակցութեան պաշտպանութեան պետական յանձնաժողովի մոնիտորինգի խումբը, որը մշտապէս դիտանցումներ է կատարում մայրաքաղաքի առեւտրի կէտերում, արձանագրել է, որ վերջին շրջանում շաքարաւազի շուկայում տեղի էն ունենում գնային փոփոխութիւններ: Մի քանի շաբաթների կտրուածքով այս ապրանքատեսակի մանրածախ գինը որոշակիօրէն բարձրացել է: Ապրիլի 7-ին կայացած Յանձնաժողովի նիստում որոշուեց կատարուած դիտանցումների հիման վրայ ուսումնասիրութիւններ սկսել շաքարաւազի շուկայում: Յանձնաժողովը շուկայում գործող ներկրող եւ արտադրող ընկերութիւններից կը պահանջի տեղեկատուութիւն իրենց գործունէութեան եւ, մասնաւորապէս, գների բարձրացման հիմնաւորումների վերաբերեալ: Ըստ ՏՄՊՊՀ-ի մամլոյ հաղորդագրութեան, Յանձնաժողովի ուսումնասիրութիւններով Հայաստանում շաքարաւազի պահանջարկը բաւարարուել է ներկրուող շաքարաւազի հաշուին, որն ապահովել է հիմնականում «Ալեքս Գրիգ» ընկերութիւնը: Սակայն այժմ շուկայում գործում է նաեւ արտադրող ընկերութիւն` «Լուսաստղ շուգր» անուանմամբ:
  -   Տնտեսութիւն