ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԻՍՐԱՅԵԼ ՄԻԼԻՏՈՍԵԱՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է<br />


ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՉԵՄՊԻՈՆ ԻՍՐԱՅԵԼ ՄԻԼԻՏՈՍԵԱՆԸ 40 ՏԱՐԵԿԱՆ Է

  • 26-08-2008 17:00:00   | Հայաստան  |  Սպորտ
 ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 25-ին լրացաւ Հայաստանի անուանի ծանրորդ Իսրայել Միլիտոսյանի 40-ամեակը: Գիւմրեցի մարզիկը Խորհրդային Միութեան, աշխարհի, Եւրոպայի եւ օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն ու մրցանակակիր է: ԽՍՀՄ հաւաքականի կազմում Ի.Միլիտոսեանը Սեուլի օլիմպիական խաղերում դարձել է արծաթէ մեդալակիր, իսկ Բարսելոնի օլիմպիադայում նուաճել է չեմպիոնի կոչումը: ԽՍՀՄ սպորտի վաստակաւոր վարպետն այժմ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան Գիւմրիի ծանրամարտի մասնագիտացուած մարզադպրոցի տնօրենն է:
  -   Սպորտ